Զինվորին «ինքնասպանության հասցնելը» առավե՛լ ահավոր ոճրագործություն է, քան սպանությունը, ու սրա մեղավորը ամբարեխիղճ հրամանատարներն են

404

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Այդ մասին ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս դեպքի վերաբերյալ Լիզա Ճաղարյանը գրում է.

«Զինվորին «ինքնասպանության հասցնելը» (հավատացող գտեք) առավե՛լ ահավոր ոճրագործություն է, քան սպանությունը, ու սրա մեղավորը ամբարեխիղճ հրամանատարներն են, որ իրենց հանգիստ կյանքի համար բանտային օրենքներ են ստեղծում զորամասերում։(((

Եթե որեւէ շարքային զինվոր պատժվի էս հերթական «ինքնասպանության» համար, ուրեմն մենք էս արհավիրքից չենք պրծնի, ուրեմն սպասեք նոր «ինքնասպանների»։(((

Բա պահեն-մեծացնեն էրեխեքին, ուղարկեն սահման պաշտպանելու, որ հակառակորդը չսպանի, մի քանի տեղական արտադրության աՆՆՆասուն էդ էրեխեքի գլուխն ուտեն միայն էն պատճառով, որ էդ էրեխեքն իրենց նման անասուն չե՞ն։

Գժվելու բան է, գժվելու՛։((»