Հավի ոտիկները խմորի մեջ, որ կարելի է մատուցել թե տոնական օրերին և թե ընտանիքի հետ ընթրելիս, ուղղակի անմահական է

998

Բաղադրիչներ

  • 500 գ շերտավոր խմոր
  • 300 գ սունկ
  • 700 գ կարտոֆիլ
  • 6 հավի ոտիկ
  • 2 միջին  չափի սոխ
  • 50 մլ կաթ
  • 30 գ կարագ
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլի կեղևը մաքրել, եփել  և պյուրե պատրաստել, ավելացնելով կաթ և կարագ:

Սոխը մանր կտրարտել,  սունկը լվանալ, և մանրացնել:  Սոխը տապակել բուսայուղով մինչև ոսկեգունի, այնուհետև ավելացնել սունկը և տապակել մինչև  ողջ հեղուկը գոլորշիանա:  Տապակած սունկն ու կարտոֆիլի պյուրեն միացել:

Հավի ոտիկները համեմել աղով և պղպեղով, այնուհետև տապակել  բուսայուղով 10-15 րոպե, մինչև ոսեկգույն կեղև առաջանա:

Շերտավոր խմորը  բացել գրտնակով,  և կտրատել 15 Х15 սմ չափի քառակուսիների:

Յուրաքանչյուր քառակուսու  վրա լցնել  2 ճաշի գդալ պյուրե,  և վրայից դնել  հավի ոտիկը  ոսկորը դեպի վեր: Խմորի եզրերը բարձրացնել  և հավաքել ու ամրացնել խմորից կտրած բարակ շերտով կամ թելով, սակայն շատ չձգել:

Տապակի վրա յուղաթուղթ փռել և զգուշությամբ տեղադրել  խմորի պարկերը:  Ոսկորները փակել փայլաթիթեղով, որպեսզի չայրվեն:

Եփել 180 աստիճանում 20-30 րոպե:

Պատրաստ լինելուց հետո  ոսկորների վրայից հեռացնել փայլաթիթեղը  և թելը:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց` Goodinfo