Արցախում 18-ամյա զինծառայող է մահացել. նա բանակ էր զորակոչվել 4 ամիս առաջ

4253

Արցախում, այսօր առավոտյան, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն գործած զինծառայող Արիստակես Ազատյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել 4 ամիս առաջ:

Մեր զրույցում Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանն ասաց, որ այս պահին տեղեկություններ չունեն, թե ինչ պատճառով է զինծառայողը նման քայլի դիմել:

«Ընտանիքում համենայնդեպս խնդիրներ չեն եղել, բանակում էլ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ հանգամանքները պարզ չեն, համենայնդեպս այս 4 ամսվա ընթացքում ինքը ոչ մի բանից չի բողոքել, երբ զանգել են, խոսել են հետը, ինքը ասել ա՝ շատ լավ ա:

Նույնիսկ երեկ էլ են հետը խոսել. պապիկի հետ է խոսել, ասել է՝ նորմալ է պապիկ ջան, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց գյուղապետը:

Նա հավելեց, որ ընտանիքն ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում: Զինծառայողը մեկ ավագ եղբայր ունի:

Աղբյուր՝ Armtimes.com