Հայ աղջնակի կատարումը «Մանկական ձայն» շոուի ժամանակ հիացրել է Մելաձեին

757

Վալերի Մելաձեի թիմից Սառա Աբրահամյան, Օլեսյա Մաշայկո և Էմիլիա Հայրիևա եռյակը հանդես է եկել «Եկեք նստենք,աղոթենք» երգով, խոսք՝ Իլյա Ռեզնիկի, երաժշտություն՝ Ալեկսանդր Մուրեմցևի:

Ժամանակին այդ երգը կատարել է փոփ աստղ Ալլա Պուգաչովան:

Պելագեյան համարն անվանել է հրաշալի` նշելով, որ երեք հիանալի արտիստներ մինի-ներկայացում ցուցադրեցին:

«Իհարկե շատ անարդար է երեքից ընտրել մեկին: Դուք բոլորդ հավասար տաղանդներ եք, բայց միևնույն ժամանակ տարբեր»,- ասել է նա:

«Մենք եկանք այստեղ,սովորեցնելու համար, բայց ես շատ բան սովորեցի նրանցից: Սառան այնպես է երգում, որ կարող ենք նրա ձայնով երաժշտական գործիքները լարել»,- ասել է Մելաձեն:

Ավելի վաղ՝ կույր լսումների ժամանակ, Սառան բառացիորեն ցնցել էր հանդիսատեսին և ժյուրիին, մեծահասակների «Ձայն» մրցույթի դատավորներից մեկի` Պոլինա Գագարինայի երգի կատարմամբ:

Աղբյուր՝ Info-arm