Երբ ամուսինը մեկնեց գործուղման, կինը պատահաբար նրան SMS հաղորդագրություն ուղարկեց, որն ամուսինը չպետք է տեսներ

2406

Ամուսիններից մեկնումեկի աշխատանքային գործուղումը հիանալի առիթ է դավաճանության մասին անեկդոտների համար։ Ժանրի համաձայն ամեն ինչ տեղի է ունենում մոտավորապես  այս սցենարով․ ամուսինը աշխատանքային հարցերով մեկնում է ուրիշ քաղաք, կինը  նամակ է գրում սիրեկանին, և վերջինս շտապում է նրան հանդիպելու։ Իսկ այդ միջոցին խանդոտ ամուսինը որոշում է անակնկալ մատուցել՝ գործուղումից ավելի  շուտ վերադառնալով, և հենց այդտեղ էլ սկսվում է․․․․

Սակայն իրական կյանքն անեկդոտ չէ և փոքր-ինչ այլ է։

Այս զվարճալի պատմությունը տեղի է ունեցել կնոջ հետ, որը ցանկացել է անհայտ մնալ։ Երբ նրա ամուսինը մեկնում  է գործուղման, նա որոշում է ընկերուհուն հյուր կանչել, որ հանգստյան օրերին մենակությունից չձանձրանա։

Բայց «Շուտ արի, ամուսինս գործուղման է թռել» տեքստով հաղորդագրությունը ոչ թե ընկերոհուն, այլ սխալմամբ ամուսնուն է ուղարկում։

Ամուսինը տեղնուտեղը զանգում է նրան։

-Ո՞ւմ ես հրավիրում, մինչ ես թռած եմ,- լսվեց ամուսնու խռպոտ ձայնը։

Կինը բացատրեց իրավիճակը, ամուսինը հավատաց ու զրույցն ավարտվեց դրական նոտայով։

Երեկոյան նրա մոտ է գալիս  այն նույն Լենան, որին էլ պիտի ուղարկեր հաղորդագրությունը։ Կանայք պիցցա են ուտում, ասում-խոսում, մի խոսքով՝ ժամանակ են սպանում հաճելի  բարեկամական մթնոլորտում։ Մեկ էլ հանկարծ դռան զանգը տալիս են․․․

Շեմին կանգնած է Օլեգը՝ ամուսնու ընկերը, որ եկել  էր պտուտակահանի համար։ Նա մտնում է տուն, զննում բոլոր սենյակները, բնականաբար, ոչ մի քրեածին բան չի գտնում։

Կանայք նրան պիցցա են առաջարկում, նա չի մերժում, ուտում է, ներողություն խնդրում ու արագ հեռանում։ Պտուտակահանը նա այդպես էլ չի վերցնում։

Այս իրավիճակը ևս մի անեկդոտ է, բայց սովորեցնում է վստահել մերձավորներին և դատարկ բաների պատճառով սիրելիներին չխանդել։