Հայտնի Հանրապետականները կլինեն ՔՊ-ի ցուցակում. Լենա Նազարյան

1324

Հանրապետական կուսակցության  ցուցակով ընտրված պատգամավորներից  2-ը կընդգրկվեն  «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում։ Այս մասին NEWS.am— ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մնարամասնելով, ովքեր են լինելու այդ պատգամավորները։

«Մենք ասել ենք, որ Հանրապետական խմբակցությունից մեկ-երկու պատգամավոր հնարավոր է, որ լինի մեր ցուցակում, բայց այդ մարդիկ շատ դրական ընկալում ունեն հանրության շրջանում  եւ շարժման ընթացքում էլ աջակցել  են ե´ւ մեզ, ե´ւ շարժումը հեղափոխական, այնպես , որ  նրանց հետ կապված որեւէ հիասթափություն չի լինելու։ Մասնավորապես հիշատակվում է Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անունները»,- ասաց Լենա Նազարյանը։

Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՔՊ-ն ինչպես եւ ավագանու ընտւրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրություններին հանդես կգա «Իմ քայլը» դաշինքով»։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինչպես եւ ավագանու ընտրությունների ժամանակ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով, որտեղ մաս կկազմեն «Առաքելություն» կուսակցությունը, սակայն մեր   ցուցակը մեծամամսամբ բաղկացած կլինի ՔՊ անդամներից եւ այն քաղաքացիներից, ովքեր ներկայացրել են իրենց թեկնածությունը քննարկելու համար, ովքեր  նաեւ հետագայում հնարավոր է ՔՊ անդամ դառնան»,- նշեց նա։

Լենա Նազարյանը նշեց, որ այլ կուսակցություններ ՔՊ-ին չեն առաջարկել հանդես գալ դաշինքով․ «Կարծում  եմ՝ իմաստ էլ չունի այդպիսի առաջարկով հանդես գալու, մենք տրամադրված ենք մեր կազմով մասնակցելու ընտրություններին։ Այն քաղաքացիները, որոնք հետաքրքրված են ընդգրկվել մեր ցուցակում, իրենք անկուսակցական են, հանրային գործիչներ են, մասնագետներ են, մարդիկ են, ովքեր կարծում են՝ կարող են իրենց ներդրումն ունենալ Ազգային ժողովում գաղափարներ ներկայացնելու եւ մասնագիտական ներուժը կիրառելու համար»։

Լենա Նազարյանը հերքեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի եւ ՀՀԿ ցուցակով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի իրենց ցուցակում  ներառվելու մասին լուրերը։

Աղբյուր՝ News.am