9 անհավանական բաներ, որոնք արել են Հին Եգիպտացիները՝ հազարամյակներ առաջ

525

Սովորաբար մենք մտածում ենք, որ զգալիորեն տարբերվում եքն նախնադարում ապրող մարդկանցից, քանի որ նրանք տարօրինակ ավանդույթներ ունեին, անհասկանալի լեզուներով էին խոսում ու նման շատ այլ բաներ։ Սակայն հնեաբաններն այլ կարծիքի են։

BlogNews –ը Ձեզ համար գտել է 9 անհավանական փաստեր Հին Եգիպտոսի և նրանց կյանքի մասին. դուք կզարմանաք, երբ նկատեք նմանությունները։

Նրանք երկաթ էին ստանում երկնաքարերից

Հնեաբանները երկաթե հուլունքներ են գտել եգիպտական դամբարաններից մեկում։ Այդ հուլունքները յուրահատուկ էին, քանի որ եգիպտացիները երկաթի արդյունաբերությունը սկսել էին դամբարանի կառուցումից մոտ 2000 տարի անց։ Իսկ այդ երկաթի ծագման գաղտնիքը կարելի է բացահայտել կարդալով եգիպտական հիերոգլիֆները, որոնցից մեկը նշանակում է «երկաթ» և կարող է թարգմանվել որպես «երկնքից ընկած մետաղ»։ Այդտեղից էլ հետևություն, որ հուլունքները հավանաբար պատրաստվել էին երկնաքարից ստացված երկաթով։

Նրանք հայտնաբերել են ատամի մածուկը

Կան մի շարք ապացույցներ, որ եգիպտացիները մ.թ.ա. 5000 թվականից ի վեր ատամի մածուկ են արտադրում։

Նրանք հակաբիոտիկներ էին օգտագործում

Չնայած որ հակաբիոտիկները պաշտոնապես հայտնաբերվել են  20 –րդ դարում, Հին Եգիպտոսի բժիշկները խյուսի վերածված լոշիկներ էին օգտագործում՝ բորբոքված վերքերը բուժելու համար և այդ միջոցը շատ լավ աշխատում էր։

Նրանք ստեղծել են աշխարհի առաջին ոստիկնաությունը

Աշխարհի առաջին ոստիկանական զորքերը կազմավորվե են մ.թ.ա. 2000 –ական թվականներին։ Այդտեղ ներառված էին ամենահավատարմ զինվորներն ու արտերկրյա վարձկանները։ Եգիպտական ոստիկաններին ուղեցում էին շներն ու կապիկները։ Այդ ոստիկանության սպաները պաշտպանում էին տաճարներն ու քաղաքների հրապարակները, հասարակության առավել բարձրաստիճան ներկայացուցիչներին և բեռնափոխադրությամբ զբաղվող քարավաններին։ Նրանք շատ նման էին այսօրվ ոստիկաններին, բայց զինված էին թրերով ու կապիկներով։

Նրանք առաջինն էին գարեջրի արտադրության հարցում

Շատերը գիտեն, որ բուրգերը կառուցող բանվորներին վճարում էին օրեկան 4 -5 լիտր գարերջրով, ինչը նշանակում էին որ նրանք առաջինն էին, ովքեր հայտնաբերել էին գարեջուր ստանալու տեխնոլոգիան և բավականին բարձր մակարդակի էին հասցրել այն։

Վիրաբույժները բավականին բարդ վիրահատություններ էին կատարում

Հին Եգիպտոսի բժիշկները տիրապետում էին ճշգրիտ և հազվագյուտ բժշկական հմտություններին, որոնք նույնիսկ կարող են համամատվել ժամանակակից բժշկության հետ։ Մումիաները ուսումնասիրող գիտնականները գտել են շատ բարդ վիրահատությունների հետքեր, ինչպիսիք են սրտի շրջանցումով վիրահատություններ, օրգանների փոխպատվաստումներ և նույնիսկ պլաստի վիրահատություններ։ Դժբախտաբար, նրանց գիտելիքնները տարիների ընթացքում կորել են։

Նրանց կողպեքներ էին օգտագործում

Դռների կողպեքները ստեղծվել են Եգիպտոսում և Չինաստանում, քանի որ այնտեղ նման սարքերն անհրաժեշտ էին։ Կողպեքները առավել տարածված էին խիտ բնակեցված քաղաքներում ու թաղամասերում։

Նրանք բոուլինգ էին խաղում

Կահիրեին մոտ գտնվող հինավուրց բնակավայրում հայտնաբերվել է ավելի քան 5000 տարեկան խաղասենյակ, ոտեղ եղել են հստակ ուղիներ, տարբեր չափսերի կլոր քարեր՝ մատների հատուկ անցքերով։ Օրենքները տարբեր են եղել, սակայն խաղերը չափազանց նման են։

Նրանք ակնաբուժությամբ են զբաղվել

Աչքերի վարակները շատ տարածված էին Եգիպտոսում։ Այդ իսկ պատճառով էին այնտեղ զարգացած էր ակնաբուժությունը, չնայած որ օգտագործվում էին շատ արտասովոր բուժումներ, ինչպիսիք են բակտերիալ ներկի կամ մարդու ուղեղից պատրաստված քսուքների գործածությունը։

Աղբյուր՝ Blognews.am