Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կհանդիպի Սերժ Սարգսյանի մտերիմի հետ

589

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպում է ունենալու «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանի հետ:

Մեր տեղեկություններով,  Մեժլումյանը փորձելու է հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը:

Պատճառը վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել:

Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նախկինում «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն: