Լոգարանը սև բորբոսից ազատելու հիանալի միջոց

1188

Մուգ բծերը, որոնք հանկարծ հայտնվոմ են պատերի կամ առաստաղի վրա, անվնաս փոշի կամ սարդոստայն չեն: Դրանք սև բորբոսի հատուկ տեսակ են:

Այդ սնկի սպորները շնչուղիներով ներթափանցում են մարդու օրգանիզմ, որտեղ աճում են և առաջացնում ծանր ալերգիկ ռեակցիաներ, պնևմանիա, ասթմա, նույնիսկ կանդիդոզ:

Առավել հաճախ սև բորբոս առաջանում է խոնավ տեղերում: Զուգարանում դրա ակտիվ զարգացման համար բոլոր պայմանները կան:

Արևի լույսի բացակայության, վատ օդափոխության, բարձր խոնավության պայմաններում սունկը շատ արագ է աճում:

Սնկի դեմ պայքարել հնարավոր է և պետք է: Պետք է հիշել, որ մեթոդը, որն առաջարկում ենք ստորև, արդյունավետ է միայն, եթե վարակը սկզբնական փուլում է:

Բորբոսի առանձին մասնիկները կարելի է տեղայնացնել և վերացնել: Եթե բորբոսը տարածված է ամբողջ պատով, պետք է արմատական միջոցների դիմել, որոնցից է գաջը փոխելը:

Բորբոսի հետ ցանկացած շփում վնասակար է առողջության համար: Նախքան վարակված մասերի մշակումը սկսելը՝ պաշտպանիչ ակնոց, շնչադիմակ, ձեռնոցներ հագիր, գլխիդ գլխաշոր կապիր:

Ջրածնի պերօքսիդը հակասնկային, հակավիրուսային և հակաբակտերիալ միջոց է, ավանդական սպիտակեցուցիչների հրաշալի այլընտրանք է համարվում: Այն անվտանգ է, քանի որ թունավոր նյութեր չի պարունակում:

Բորբոսը վերացնելու համար վերցրու ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ: Այն լցրու ցողացիրի մեջ և ցանիր բորբոսով ծածկված հատվածին: Բորբոսը մակերևույթից մաքրիր սպունգով: Ավելի լավ է՝ սպունգը դրանից հետո թափել:

Մշակված մասը լվա ջրով և նորից միջոցը ցանիր: Թող չորանա: Այս պրոցեդուրայից հետո բորբոսը կվերանա, նորից չի առաջանա:

Աղբյուր