Արտակարգ դեպք Երևանում. ԱԺ աշխատողներն իրար են ծեծել

1596

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։00-ի սահմաններում Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի բակից միմյանց հետ վիճաբանելու և միմյանց հարվածներ հասցնելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացիներն են՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Էդուարդ Բադոյանը և 32-ամյա Միսակ Վարդանյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Է. Բադոյանն աշխատում է Ազգային ժողովի հասարակության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, իսկ Մ. Վարդանյանը՝ Ազգային ժողովի ավտոտրանսպորտային բաժնի վարիչի տեղակալ։

Նշված անձինք հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։