Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

12957

Hraparak.am-ը գրում է՝

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ Վերնիսաժում էր։

Նա թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Վերնիսաժի տարածքում` թեւանցուկ իրեն ուղեկցող մի տղամարդու հետ։

Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին նռով վզնոց եւ թեւնոց նվիրեց, որից հետո ջերմագին համբուրեց Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ ակնհայտորեն շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչը տիկնոջ եւ ներկաների մոտ ծիծաղ առաջացրեց։