Խոյերին այսօր ինչ-որ մեկը կվիրավորի. Հոկտեմբերի 11-ի աստղագուշակը

198

Խոյ: Այսօր ինչ-որ մեկը կվիրավորի ձեզ: Օրվա ընթացքում վատ տրամադրություն կունենաք, որը բարձրացնել չի հաջողվի: Թույլ մի տվեք, որ տխրությունը հաղթի ձեզ և փորձեք օրվա վերջում մի փոքր լիցքաթափվել:

Ցուլ: Այսօր ձեր կյանքում տիրող իրավիճակը կտրուկ դեպի լավը կփոխվի: Նշանակություն չունի, թե ինչ խնդիրներ կունենաք, դրանք լուծելու ճանապարհներ կգտնեք: Սակայն պետք չէ լիցքաթափվել, քանի որ դեռ ամեն ինչ չէ, որ հարթ է: Շարունակեք աշխատել ու ձգտել ձեր նպատակների իրականացմանը:

Երկվորյակ: Այսօր որոշ խնդիրներ կունենաք, սակայն դրանք չեն անհանգստացնի ձեզ, քանի որ անձնական կյանքում դրական նորություններ կունենաք: Այսօր չեք մտածի խնդիրների ու դժվարությունների մասին: Օրվա ընթացքում բարձր տրամադրություն կունենաք:

Խեցգետին: Այսօր դժվարություններ կունենաք մարդկանց հետ շփման մեջ: Նրանք չեն հասկանա ձեզ, հնարավոր է, որ նույնիսկ վեճեր ունենաք: Փորձեք համբերատար ու հանդուրժող լինել, քանի որ այսօր բոլոր վեճերը ձեզ համար բացասական ավարտ կունենան:

Առյուծ: Այսօր դրական ու պայծառ օր կունենաք: Ընկերների ու բարեկամների հետ հեշտությամբ կշփվեք և կստանաք նրանց աջակցությունն ու օգնությունը: Օրվա ընթացքում միայն բարձր տրամադրություն կունենաք ու լավ ժամանակ կանցկացնեք:

Կույս: Այսօր չեն լինի այնպիսի խնդիրներ, որոնք լուծել չեք կարողանա: Բոլոր խնդիրների պատասխանները կգտնեք ու հաջողությամբ կլուծեք: Հնարավոր է, որ մարդիկ ձեզ դիմեն խորհրդի համար: Մի մերժեք նրանց և օգնեք, ինչով կարող եք:

Կշեռք: Այսօր դուք պետք է հանգստանաք: Աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հնարավորինս պասիվ եղեք և ուշադրություն մի գրավեք: Փորձեք պարզապես լիցքաթափվել ու մտածել: Այսօր ձեր աշխատունակությունը ցածր կլինի, սակայն դա միայն ձեր օգտին է:

Կարիճ: Այսօր ոչ մի դեպքում չզսպեք ձեզ: Ասեք ու արեք այն ամենն, ինչ ցանկանում եք: Օրվա ընթացքում, որքան հնարավոր է, շատ ուշադրություն գրավեք և փորձեք առանձնանալ մնացածից: Սա լավ հնարավորություն է նոր ու հետաքրքիր ծանոթություններ հաստատելու համար:

Աղեղնավոր: Այսօր վստահեք այլ մարդկանց խորհուրդներին, քանի որ կանխազգացումները կարող են շփոթ առաջացնել: Խոսեք բարեկամների ու հարազատների հետ և խորհուրդներ հարցրեք: Օրվա ընթացքում պետք չէ միայնակ որոշումներ կայացնել:

Այծեղջյուր: Այսօր չափազանց գրավիչ կլինեք, իսկ դա նշանակում է, որ մարդկանց ուշադրության կենտրոնում կլինեք: Օգտվեք այդ հնարավորությունից, և հնարավոր է, որ ճակատագրական հանդիպում ունենաք:

Ջրհոս: Այսօր չեք կարողանա կառավարել իրադարձությունները և անզորություն կզգաք: Պետք չէ հուսալքվել, քանի որ օրվա երկրորդ կեսին իրավիճակը քիչ թե շատ կհարթվի: Օրվա վերջում արդեն բարձր տրամադրություն կունենաք:

Ձկներ։ Այսօր շատ ներդաշնակ կլինեք սեփական մտքերի հետ: Օրվա ընթացքում ոչինչ չի կարողանա խանգարել ձեզ: Զբաղված կլինեք միայն սեփական մտքերով ու կյանքով: Նման օրերն անհրաժեշտ են ձեզ: