25 տարվա մեջ բացի հավաքարարներից, բոլորի ձեռքերը արյունոտ են․«Կլիչկա» չունեցող գործարարը վարչապետի հետ հանդիպում է ցանկանում

1540

Մի քանի ամիս է՝ Հայաստան է վերադարձել նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը։

«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սնանկացման գործին։

Արմենակ Խաչատրյանը երկու տարի է՝ պայքարում է իր բիզնեսը հետ ստանալու համար, հայրենիք վերադառնալուց հետո դեռ ոչ մի դրական տեղաշարժ չի եղել։ Հեղափոխությունից հետո գործարարը վերադարձել է Հայաստան՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կաջակցի իրեն։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին իր ամենամեծ ֆաբրիկան աճուրդով վաճառվել է, ԴԱՀԿ-ն կալանք է դրել ամբողջ գույքի վրա։ Արմենակ Խաչատրյանը հանդիպում է խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հանդիպում դեռ տեղի չի ունեցել։

Գործարարը կարծում է, որ հեղափոխությունից հետո պետք էր միանգամից կանգնեցնել անշարժ գույքերի աճուրդի գործընթացը, և խոսքը միայն իր մասին չէ, իր նման շատ գործարարներ կան։ Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին անգամ իր տունն է բանկում կալանքի տակ։ Խաչատրյանն ասում է՝ կյանքում ամեն ինչի հասել է սեփական քրտինքով, չի եղել ոչ մեկի հովանավորչության տակ, ոչ մի կուսակցության անդամ չի եղել, հավանաբար այդ պատճառով էլ իր հետ նախկին իշխանությունների ներկայացուցիչները նման կերպ վարվեցին՝ խլելով բիզնեսն ու սեփականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ 1in.am