Մթերք, որը չափազանց վատ է անդրադառնում վահանաձև գեղձի առողջության վրա

1624

Օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ կախված են վահանաձև գեղձից: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձն արտադրում է կարևոր հորմոններ, այդ օրգանի աշխատանքից է կախված նաև նյութափոխանակությունը: Եթե քաշն անբացատրելիորեն փոխվում է, հնարավոր է՝ խնդիրը պայմանավորված է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարմամբ:

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիվանդություններ, որոնք դեղորայքային բուժում են պահանջում: Պակաս կարևոր չէ նաև սննդակարգի շտկումը. մթերքի մի մասը բացասական ազդեցություն է ունենում այս գեղձի առողջության վրա:

Վահանաձև գեղձի առողջության խնդիրներն ուղեկցվում են այնպիսի նշաններով, ինչպիսիք են.

Հոգնածություն: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, և նույնիսկ լավ հանգստանալու դեպքում այդ զգացումը չի անցնում, մեծ է հավանականությունը, որ վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում:

Քաշի անբացատրելի և հանկարծակի փոփոխություն: Հիպո և հիպերթիրեոզի դեպքում կարող են քաշի նկատելի փոփոխություններ լինել, որոնք հստակ պատճառներ չունեն: Այս խնդիրը կարող է վկայել նաև գլյուկոզայի, խոլեստերինի բարձր մակարդակի մասին: Վատագույն դեպքում այս ամենը կարող է ազդել արյան շրջանառության վրա՝ առաջացնելով սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ:

Տրամադրության փոփոխություներ: Տրամադրության կտրուկ անկումները պայմանավորված են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանքով հորմոնալ անհավասարակշռությամբ:

Ցավ մարմնում: Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում սովորաբար նկատվում են սուր ցավեր մկաններում և հոդերում:

Վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ: Այս խնդիրներն առաջանում են հորմոնալ անհավասարակշռության հետևանքով:

Վահանաձև գեղձի առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում հետևյալ մթերքը.

Սնձան (սպիտակուցային նյութ): Հնարավորինս խուսափեք այս մթերքի օգտագործումից:

Ֆերմենտացված սոյա: Սրա օգտագործումը կարող է վնաս հասցնել ոչ միայն վահանաձև գեղձին, այլև բացասաբար ազդել վերարտադրողական առողջության և իմունային համակարգի վրա:

Աղբյուր՝ Blognews.am