Կարո Կարապետյանի սպանության գործով հարցաքննվում է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը

893

Aysor.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության գործով այս պահին հարցաքննվում է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո)։

Նա ներկա է եղել Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում Կարո Կարապետյանի և սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հանդիպմանը:

Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների միջև գույքային վեճ է եղել։

Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են, որին ներկա է եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։

Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։

Հիշեցնենք՝ Նորք-Մարաշում «Այգիներ» ռեստորանային համալիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդը հոսպիտալացվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նա այժմ վիրահատվում է, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։ Հայտնի է նրա անունը՝ Սարգիս Ավագյան։