Ըստ վարկածի՝ «Յուվեցի Կարոյի» վրա կրակել է «Կարամելի Հարութը»

2856

ԼՈւՐԵՐ.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ վարկած կա, որ «Յուվեցի Կարոյի» վրա կրակել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Կարամելի Հարութ» անունով։

Ըստ տեղեկությունների՝ վերջինս հացի սեղանի շուրջ հրազենային վնասվածք է հասցրել «Յուվեցի Կարոյի» ուղիղ սրտին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ նախկին պատգամավորի վրա կրակածի ինքնությունը պարզվել է, և ձեռնարկվում են միջոցներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

ArmDay.am-ի հավաստի տեղեկություններով՝ Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի վրա կրակել է  Աժ նախկին  պատգմավոր  Հարություն Ղարագյոզյանը «Կարամելի Հարութը»:

Այս պահին մենք փորձում ենք ճշտել մանրամասներ: