Ինչպես մեկընդմիշտ վերջ տալ մազաթափությանը. բնական միջոց՝ մազերի աճը խթանելու համար

1607

Ներկայումս շատերը տառապում են մազաթափությամբ: Համարվում է, որ այդ խնդիրը կապված է սթրեսի, հղիության, դաշտանադադարի, քաշի կորստի հետ:

Շատ այլ գործոններ ևս կան: Բացի դրանից՝ սթրեսը կարող է հորմոնալ անհավասարակշռություն առաջացնել և հանգեցնել մազաթափության:

Որպես կանոն՝ այս խնդիրը կապված է ցածր ինքնագնահատականի, փակվածության և անհուսալիության հետ:

Մազաթափություն ունեցող մարդիկ, որպես կանոն, շատ փող են ծախսում մազերի բուժման և մազաթափության դեմ միջոցների վրա:

Այդ ապրանքների և մեթոդների մեծ մասն անարդյունավետ է, կամ արդյունքը կարճատև է լինում: Կան բնական միջոցներ, որոնք օգտակար են: Մազաթափության դեմ լավագույն միջոցներից են գուավայի տերևները:

Դրանք հարուստ են վիտամին B-ով, որը կարևոր է մազերի արագ և առողջ աճի համար: Այդ տերևներն ամրացնում են մազի ֆոլիկուլները և արմատները:

Ինչպե՞ս պատրաստել այդ միջոցը: 1 լ ջուր լցրեք կաթսայի մեջ, մի բուռ գուավայի տերևներ ավելացրեք:

Կաթսան դրեք կրակին, որ ջուրը եռա, մարմանդ կրակի վրա թողեք 20 րոպեով: Թողեք՝ այն սառչի:

Այնուհետ գլխամաշկը մերսեք այդ խառնուրդով և թողեք մի քանի ժամ, հետո լվացեք: Օպտիմալ արդյունքի համար խառնուրդը թողեք գլխին մնա ողջ գիշեր: Մազերը ծածկեք լոգանքի գլխարկով: Հաջորդ առավոտյան մազերը լվացեք:

Աղբյուր