Շատ համեղ քաղցրավենիք կաթնաշոռի նրբահամ միջուկով. պատրաստեք ու վայելեք

941

Բաղադրիչներ

Միջուկի համար՝

  • սպիտակաձավար — 1 ճ/գ
  • շաքարավազ — 2 ճ/գ
  • կաթնաշոռ — 350 գ
  • ալյուր — 1 ճ/գ
  • թթվասեր — 2 ճ/գ
  • ձու — 1 հատ

Խմորի համար՝

  • կարագ — 100 գ
  • շաքարավազ — 100 գ
  • սոդա — 0.5 թ/գ
  • ձու — 1 հատ
  • ալյուր — 320 գ
  • թթվասեր — 125 գ
  • աղ — 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք միջուկը: Կաթնաշոռն անցկացնում ենք մաղով, ավելացում ալյուրը, թթվասերը, շաքարավազը, սպիտակաձավարը և լավ խառնում ենք: Ձվի սպիտակուցն առանձնացնում ենք դեղնուցից: Սպիտակուցը լավ հարում ենք և լցնում նախորդ զանգվածի մեջ:

Պատրաստում ենք խմորը: Սենյակային ջերմաստիճանի կարագը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում թթվասերը, ձուն և լավ խառնում ենք:

shorakarkandak

Այնուհետև լցնում ենք ալյուրն ու սոդան և խմոր հունցում: Խմորը գնդում ենք, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան:

shorakarkandak

Խմորը զիգզագաձև ծայրերով շրջանների ենք բաժանում, դնում ենք միջուկը և զգուշությամբ ծածկում:

shorakarkandak

Շոռակարկանդակները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

shorakarkandak

Ահա և վերջ:

shorakarkandak

Պատրաստեցինք շատ համեղ շոռակարկանդակ։

Նյութի աղբյուր՝ cooks.am