Տեղափոխվում ենք վրացական խոհանոց ու պատրաստում ենք բերանում հալչող և շատ համեղ վրացական հալվա

2627

Բաղադրիչներ

  • կարագ — 250 գ
  • ալյուր — 500 գ (եգիպտացորենի)
  • շաքարավազ — 400 գ
  • ջուր — 200 մլ
  • նուշ — 160 գ (կամ ընկույզ)

Պատրաստման եղանակ

Կարագը հալեցնում ենք, ավելացնում ալյուրը, շաքարավազի կեսը և 10-15 րոպե տապակում ենք՝ փայտյա թիակով անընդհատ խառնելով:

vracakan-halva-1

Զուգահեռ եփում ենք մնացած շաքարավազով և ջրով օշարակը: Ալրային զանգվածը կրակից վերցնում ենք, ավելացնում նախօրոք տապակած և մանրացված նուշը: Լավ խառնում ենք և ավելացնում օշարակը: Զանգվածը կրկին դնում ենք կրակին և 5-7 րոպե եփում:

vracakan-halva-2

Հալվան հովացնում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և ձևավորում 5-6 սմ հաստությամբ ուղղանկյան կամ քառակուսու տեսքով:

vracakan-halva-3

Կտրատում ենք և վայելում:

vracakan-halva-4

Այս անգամ բացահայտեցինք վրացական հալվա պատրաստելու գաղտնիքը։

Նյութի աղբյուր՝ cooks.am