Ինչպես պատրաստել իսկական բնական Պլոմբիր տանը. 1948 թվականի այս բաղադրատոմսը կստիպի ձեզ վերապրել մանկության պաղպաղակի համը

1388

Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, քանի որ, սովորոաբար, այն, ինչը շատ համեղ է, նաև դժվար է պատրաստելը: Սակայն  դա պլոմբիրին չի վերաբերում:

Այս բաղադրատոմսը շատ պարզ է  և շատ ծախս չի պահանջում:

Բաղադրությունը

  • Կաթ — 125 գր.
  • Շաքար — 100 գր.
  • Վանիլին — 5 գր. (ըստ ցանկության)
  • Սերուցք (33-35%) — 300 գր
  • Հավկիթ — 3 հատ

Պատրաստումը

Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք: Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը:  Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից): Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):

Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված: Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի:

Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել: Իհարկե այս վեջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է:

Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածը, ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո