Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես

2553

Տնական «Նուտելլա» պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսով։ Այն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում, և ավելի էժան:

Բաղադրիչներ` Կաթ — 1 բաժակ, Ալյուր — 1,5 ճ/գ, Շաքարավազ — 1 բաժակ, Կակաո — 2 ճ/գ, Սերուցքային կարագ — 1 ճ/գ, Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ

Պատրաստում ենք քայլ առ քայլ: Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ։ Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն։

Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով։ Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե։ Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում։

Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը: Բարի ախորժակ։

Աղբյուր