Նրբաբլիթների՝ ջրով այս բաղադրատոմսը հայտնի է շատ խոհարարների. պահպանեք այս պարզ և մատչելի բաղադրատոմսը

1768

Եթե ձեր ձեռքի տակ չկա ո՛չ կաթ, ո՛չ էլ կեֆիր, կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Նրբաբլիթների՝ ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում ենք բարակ և նուրբ նրբաբլիթներ:

Բաղադրիչներ

  • ✓ Ալյուր — 1 բաժակ
  • ✓ Սերուցքային կարագ — 3 ճ/գ
  • ✓ Ջուր — 2,5 բաժակ
  • ✓ Շաքարավազ — 2 ճ/գ
  • ✓ Հավկիթ — 2 հատ
  • ✓ Աղ — մի պտղունց
  • ✓ Բուսական յուղ — 50 մլ

Ինչպես պատրաստել

Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:

Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:

Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:

Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:

Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:

Վերջ, ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net