15 հնարքներ սովորական փայլաթիթեղով, որոնց մասին դժվար թե կռահեք. վերջում ձեզ սպասվում է բոնուս

602

Ձագարի փոխարեն

Հեղուկը կամ այլ խառնուրդ տարայի մեջ լցնելու համար կարելի է ձագար պատրաստել փայլաթիթեղից:

Հագուստը կարելի է արդուկել միանգամից երկու կողմից

Փայլաթիթեղը դրեք հագուստի տակ և հագուստ արդուկեք. միանգամից երկու կողմն էլ կհարթվի:

Սրեք մկրատը

Մկրատը սրելու համար 7-10 կտոր փայլաթիթեղ կտրեք:

Երկարացրեք մարտկոցների օգտագործման ժամկետը

Մարտկոցների օգտագործման ժամկետը երկարացնելու համար փայլաթիթեղը տեղադրեք՝ համաձայն նկարի ցուցումների:

Հանեք իրերի ստատիկ լիցքերը

Եթե լվացքի մեքենայի մեջ հագուստի հետ փայլաթիթեղի գնդիկ նետեք, լվանալուց հետո իրերը չեն էլեկտրականանա:

Մաքրեք արդուկը նրբաթիթեղի գնդիկով

Մաքրեք արծաթեղենը

Տարայի հատակին փայլաթիթեղ փռեք, ավելացրեք սոդա, աղ և եռացած ջուր: Արծաթե իրերը դրեք տարայի մեջ:

Կահույքը հեշտությամբ տեղաշարժելու համար

Կահույքը տեղաշարժելիս ոտքերի տակ փայլաթիթեղ ամրացրեք:

Wi-Fi-ի ազդանշանները ուժեղացնելու համար

Մի քանի շերտ փայլաթիթեղը տեղադրեք ալեցիրների հետևի մասում՝ էկրանի պես:

Սոսնձի ատրճանակը մաքրելու համար

Պարզապես փայլաթիթեղով մաքրեք ատրճանակի ծայրը:

Տապական այրվելուց պաշտպանելու համար

Տապակի հատակին փայլաթիթեղ փռեք, և այն չի այրվի. այդպես կարելի է նաև տապակել առանց յուղի:

Քրոմապատ մակերեսները ժանգից մաքրելու համար

Փայլաթիթեղի գնդիկը թրջել և ուժով մաքրել ժանգոտ հատվածները:

Ցելոֆանե տոպրակները սոսնձելու համար

Տոպրակի ծայրերին փայլաթիթեղ դրեք և արդուկեք:

Սենսորային էկրանի համար

Սենսորային էկրանը արձագանքում է փայլաթիթեղի հպումին. կարելի է սովորական մատիտի ծայրը կամ մատը փաթաթել փայլաթիթեղով և օգտագործել որպես ինքնաշեն ստիլուս:

Թխվածքաբլիթի կաղապար

Փայլաթիթեղից կարելի է պատրաստել ցանկացած կաղապար թխվածքաբլիթի համար:

Բոնուս. սպիտակեցրեք ատամները

Սոդան խառնեք ատամի մածուկի հետ, հաստ շերտով քսեք փայլաթիթեղին և ուժեղ սեղմեք ատամներին: 1 ժամ հետո հեռացրեք այն և լավ լվացեք բերանի խոռոչը:

Աղբյուր՝ Blognews.am