Եթե ձեր տանը նույնպես կա այս բույսից, ապա հենց հիմա կարդացեք, թե ինչ հրաշք ունեք ձեռքի տակ

4619

Թանձրատերևուկը, որը հասարակության շրջանում ավելի շատ հայտնի է որպես «փողի ծառ», զարդարում է շատերիս պատշգամբները:

Ոմանք հավատում են, որ այդ ծաղիկն ընտանիք է բերում հարստություն և առատություն:

Իսկ առհասարակ այն բավականին գեղեցիկ բույս է, որը մարդիկ աճեցնում են բնակարաններում էսթետիկ տեսք ապահովելու համար:

Առաջարկում է ծանոթանալ թանձրատերևուկին իր բոլոր առավելություններով ու թերություններով:

Եվ այսպես՝ թանձրատերևուկը բազմաթիվ տեսակներ ունի, սակայն առավել շատ տարածված է դրա ծառային տեսակը, որն այլ կերպ անվանում են «փողի ծառ»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թանձրատերևուկը մկնդեղի մեծ խտություն է պարունակում, ուստի բուժման նպատակով այս բույսի հիմա վրա ստեղծված դեղամիջոցների չարաշահումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է փսխում, փորլուծություն և գիտակցության խանգարում առաջացնել:

Շուրթերին առաջացած հերպեսի դեպքում կարելի է թանձրատերևուկի մի քանի տերևից հյութ քամել և յուրաքանչյուր կես ժամը մեկ բամբակով այդ հյութը քսել վերքին:

Անգինայի և տոնզիլիտի դեպքում թանձրատերևուկի տասը տերևներից հյութ քամել, խառնել 200մլ ջրի հետ և օրվա մեջ 3-5 անգամ ողողել բերանը:

Ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցի դեպքում սնվելուց մեկ ժամ առաջ խորհուրդ է տրվում թանձրատերևուկի երկու տերև ուտել՝ հանգիստ ծամելով:

Պիելոնեֆրիտի և ցիստիտի դեպքում կարելի է թանձրատերևուկի հինգ տերևները կտրատել, լցնել 200 մլ եռացող ջրի մեջ, թողնել մեկ ժամ, որպեսզի հանգստանա:

Օրվա մեջ սնվելուց առաջ երեք անգամ օգտագործել 1թգ ստացված զանգվածից:

Արթրիտի և արթրոզի դեպքում անհրաժեշտ է թանձրատերևուկի 10-15 տերևներից հյութը քամել և քնելուց առաջ քսել ցավացող հոդերին:

Հեմորոյի դեպքում կարելի է մեկ տերևը կտրել մեջտեղից և դնել վերքին. Օգնում է անմիջապես:

Այրվածքների, վնասվածքների, կտրվածքների դեպքում կարելի է թանձրատերևուկի տերևներից կաշայի պես զանգված ստանալ ու ամեն երկու ժամը մեկ բինտով կապել վնասված մակերեսի վրա:

Աղբյուր՝ Blognews.am