8 պատճառ, թե ինչու պետք է սմբուկ հաճախ ուտել

1648

Ներկայացնում ենք 8 պատճառ, թե ինչու պետք է ավելի շատ սմբուկ օգտագործել ամենօրյա սննդակարգում:

1. Սմբուկի կանոնավոր օգտագործումը կօգնի կանխել արյան թրոմբների առաջացումը՝ վիտամին K-ի և կենսաֆլավոնոիդների պարունակության շնորհիվ,

2. սմբուկը կարող է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, բայց անհրաժեշտ է եփել այն: Հիշեք՝ չպետք է այն տապակել, այլ անհրաժեշտ է եփել,

3. այն կարող է պաշտպանել մարսողական համակարգը և լավացնել մարսողությունը՝ շնորհիվ հարուստ բջջանյութային պարունակության,

4. դրա կանոնավոր օգտագործումը կլավացնի արյան շրջանառությունը և կսնուցի ուղեղը՝ շնորհիվ սնուցիչների, որոնք պարունակվում են սմբուկի կեղևում, ուստի կեղևը չպետք է դեն նետել,

5. սմբուկի օգտագործումը կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը և կվերահսկի շաքարային դիաբետի առաջացումը՝ շնորհիվ ցածր ածխաջրածնային և լուծվող բջջանյութի բարձր պարունակության,

6. այս բանջարեղենը կարող է կարգավորել արյան ճնշումը՝ պայմանավորված ֆլավոնոիդների պարունակության

7. այն պարունակում է երկաթ, կալցիում և այլ օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին,

8. սմբուկի օգտագործումը շատ կարևոր է քաշ կորցնելու համար, քանի որ այն պարունակում է քիչ կալորիա:

Աղբյուր՝ Barometer.am