Ամենաընդունելին և ցանկալին թեկնածուն ինձ համար Հայկ Մարությանն է. Ալեն Սիմոնյան

277

Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի հնարավոր թեկնածուների անունները հայտնի են՝ Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Թարխանյան, Արարատ Զուրաբյան:

Նրանցից միայն Զուրաբյանը փորձ ունի Երևանի տնտեսության կառավարման՝ «Կենտրոն» համայնքի թաղապետ է եղել, և տեսակետներ են հնչում, որ անփորձ մարդկանց Երևանի ղեկը հանձնելը վտանգա­վոր կարող է լինել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Կարծում եմ, որ Երևան քա­ղաքը մեծ տնտեսություն է, և յուրաքանչյուր լավ տնտեսվար, յուրաքանչյուր լավ մենեջեր, որը կարող է կազ­մակերպել աշխատանքները ճիշտ ձևով, կարող է աշխատել առանց գողանալու և ունի կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ, կարող է ոչ միայն քաղաք ղեկավարել, այլ նաև երկիր ղեկավարել, որովհետև երկրի ղեկավարները, քաղաքական գործիչ լինելուց բացի, կառավարիչներ են, մենեջերներ են, և դրա մեջ որևիցե տարօրինակ բան չեմ տեսնում:

Բոլոր թեկնածուներին, անկեղծ ասած, շատ լավ եմ վերաբերվում, բոլորն էլ ինձ համար քաղաքապետի ընդունելի թեկնածուներ են, բայց ամենաընդունելին և ցանկալին Հայկ Մարությանն է»»,-գրում է թերթը: