Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան

6519

Ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի արկածախնդրությունն ավարտվեց մեր երիտասարդների նահատակության գնով։

Պատերազմում երիտասարդների թափված արյունը, սակայն նոր իշխանության Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ, պատմաբան Կարպիս Փաշոյանի համար պարզապես երիտասարդների անգիտակից որոշում է։ Նա Civilnetին տված հարցազրույցի ժամանակ նշել է․

«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը18 տարեկան տղա…։ Ինձ թվում է չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ասել է Փաշոյանը:

Նշենք, որ Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժը)  զոհվել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը  անձնազոհաբար պաշտպանելիս՝ մինչև վերջին փամփուշտը։ Նույն դիրքի անձնակազմից էին նաև վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Դիտել 17-րդ րոպեից.

Աղբյուր՝ Լուրեր.com