«Քույրիկ, բարի ու հարգանքով խորհուրդ եմ տալիս: Ներողություն խնդրիր…»

1078

Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ Արուս Տիգրանյանին բոլորը քննադատելով հանդերձ նաև նախատում են, թույլ եմ տալիս ինձ թեմային անդրադառնալ լրիվ այլ կերպ… Ինձ էլ դուր չի եկել այդ ռեպորտաժը, որովհետև այդտեղ կար ծաղր: Ծաղրի առարկան, ուզենք թե ոչ կանայք են ու այն կանայք, որոնք այս կամ այն հանցանք անելու համար բանտում էին:

Հարգելի հայրենակցուհի, քույր իմ, դու ապահովագրված չես բանտից ճիշտ այնպես, ինչպես ես չէի ապահովագրված:

Տողերը չէի գրի, եթե այդ պատերի հոտն ինձ ծանոթ չլիներ: Գիտես, քույրիկ, նրանց մեջ կան մայրեր, կան քեզ նման աղջիկներ, որոնք գուցե քո տեսքն ու «շուստռիությունը» չունեն, որոնք գուցե քո հնարավորություններն ու մակարդակը չունեն, բայց նրանք քեզ նման մարդ են ու կարևորը այն է, որ գուցե քեզանից ավելի լավն են, բայց միկրոֆոնը քո ձեռքն է ընկել ու դու որոշել ես ծաղրի ենթարկել նրանց, որովհետև դու դրանից հաճույք ես ստանում:

Առհասարակ, դու երբեք չես կարողանա ծաղրել քո հասակակից այն աղջիկներին, որոնց հայրերը կուսակցական են ու բանկային հաշվում գումար ունեն:

Գիտես ինչու դու չես ծաղրի նրանց, որովհետև կվախենաս: Հա, կվախենաս ծաղրել ավելի բարձր խավի կանանց, նրանք քեզ կծեծեն, ու չեն էլ նայի, որ կին ես: Հանրապետականները օրինակ կին են ծեծում: Դու հանրապետական կանանց չես կարող ծաղրել:

Ի դեպ, այդ կատեգորիայի շատ կանայք ավելի վատն ու ավելի անուղեղ են, քան բանտի այն դժբախտները, որոնց հաշվին դու այսպես կոչված «ռասկռուտկա» ես լինում:

Քույր իմ, թույլ տուր քեզ հիշեցնել, որ մարդկանց չի կարելի ծաղրել նրա համար, որ նրանք քիչ գիտելիքներ ունեն:

Քույր իմ մարդկանց չի կարելի առհասարակ ծաղրել, որովհետև մի օր այդ ամենը պտտվելու է քո դեմ: Պատկերացրու մի օր դու հիվանդանաս (Աստված մի արասցե), աղքատանաս ու դառնաս ունեզուրկ… ու ցավալին, քեզ ծաղրեն նրա համար, որ դու այդ մտահոգությունների մեջ ինչ-որ բան չիմանաս…. Ի վերջո, գուցե թե մի օր դու էլ մի սխալ թույլ տաս ու այնտեղ լինես ու քեզ պես մի «շուստռի» գա ու «յուբկի» չափ քննարկի կամ քեզ հարցնի «կլյուչնիկը» սիմպո՞ է, թե ոչ:

Իսկ դու այդ ժամանակ տղամարդուն կակա ասես ու կարմրես… Չեմ ուզում ուսուցչի ցուցափայտով քեզ անկյուն կանգնացնել, ու շատ խորանալ այդ կնճռոտ թեմայի մեջ….

Քույրիկ, բարի ու հարգանքով խորհուրդ եմ տալիս: Ներողություն խնդրիր հայ հասարակությունից և բանտի կանանցից, որոնց ծաղրել ես ու ես քեզ կհարգեմ….»: