Պատրաստում ենք կարկանդակի խմոր անչափ արագ և հեշտ. մինչև կարտոֆիլը եփվի, խմորն արդեն պատրաստ է լինում

889

Պատրաստում ենք կարկանդակի խմոր անչափ արագ և հեշտ. մինչև կարտոֆիլը եփվի, խմորն արդեն պատրաստ է լինում:

Բաղադրությունը

  • 1,5 բաժակ տաք ջուր
  • 2 ճ/գ շաքարավազ
  • 3 բաժակ ալյուր
  • 1,5 թ/գ աղ
  • 1 ճ/գ  չոր թթխմոր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները, բացի թթխմորից, լցնել իրար վրա, լավ խառնել, վրան լցնել ջրով բացած թթխմորը և  կրկին խառնել, այնուհետև ավելացնել ջուրը և խառնել այնքան, մինչև ստացվի միաձույլ զանգված և ալյուրի գնդիկներ չմնան:

Խմորը ծածկել, թողնել 10 րոպե:

Ցանկալի է, որ խմորը դրված լինի տաք տեղում:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net