Ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանն Արամ Ասատրյանից «խլել» մեքենան. սկանդալային մանրամասներ

12351

Արդեն տեղեկացրել ենք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ-ի խուզարկություններից հետո համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնցից մեկում երգիչ Արամ Ասատրյանը կանգնած է նույն  մեքենայի առջև, որը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում:

Հիշեցնենք, որ , ըստ տարածված ասեկոսեների, երգիչ Արամ Ասատրյանը Մանվել Գրիգորյանի պատճառով էր  լքել հայրենիքն ու երկար տարիներ ապրում էր ԱՄՆ-ում:

Asekose.am-ի հրապարակումից հետո Աշոտ Խանոյանը նման գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հրապարակել հակառակ կողմի  պարզաբանումը:

«Հարգելի Հայեր ջան, ես փոքր էի, հիշում եմ այդ մեքենայի պատմությունը։  Երբ Արամ Ասատրյանը նոր էր բերել այդ մեքենան,  դա միակն էր  ՀՀ-ում։  Մանվել Գրիգորյանը  խնջույքի էր հրավիրել Արամ Ասատրյանին, երգիչն  ուշացումով է ժամանել,  Մանվելը  գոռացել է.

«Ժողովուրդ, տեսե՛ք Արամն ավտոմեքենա է նվեր բերել իմ տղային, մարդ տենց ընկեր կունենա»՝  երբ տեսել է Արամ Ասատրյանին՝ մեքենայի  բանալին ձեռքում «ֆռացնելուց» և խլել է բանալիները»,-նշել է Աշոտ Խանոյանը:

Նշենք, որ ԱԱԾ-ն ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերել է նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ:

Աղբյուր՝ Asekose.am