Ճապոնիայում հրաշք տորթ են ստեղծել, աշխարհը շոկի մեջ է. այնտեղ 3 բաղադրիչ կա

2082

Այս տորթը հանճարեղ հայտնագործություն է: Փափուկ և անհավանական նուրբ համով այն ցնցել է աշխարհն իր պարզությամբ: Այն պատրաստելու համար ահնրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ:

Բաղադրիչները.

1. Ձու – 3 հատ
2. Սպիտակ շոկոլադ – 120 գ
3. Պանիր Մասկարպոնե – 120 գ

Պատրաստման եղանակը.

1. Շոկոլադը կտրատել փոքր մասերի և դնել թասի մեջ: Հալեցնել գոլորշու վրա: 2. Ձվերի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցները լավ հարել:

3. Հալեցրած շոկոլադը միացնել պանրի հետ և լավ խառնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: 4. Շոկոլադի և պանրի խառնուրդին ավելացնել դեղնուցները, լավ խառնել:

5. Ստացված զանգվածին մաս-մաս ավելացնել լավ հարած սպիտակուցը: 6. Թխելու համար նախատեսված թղթից ինքնուրույն կաղապար պատրաստել (20 սմ տրամագծով և 15 սմ բարձրությամբ):

7. Խմորը լցնել կաղապարի մեջ: 8. Կաղապարը դնել տապակին և այնտեղ լցնել 1/4 լ եռացրած ջուր:

9. Թխել նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Հետո իջեցնել 160 աստիճան և թխել ևս 15 րոպե: Անջատել ջեռոցը և թողնել տորթը ներսում ևս 15 րոպե: 10. Սառեցնել տորթը և վրան շաքարի փոշի շաղ տալ:

Աղբյուր