15 բան, որոնք պետք է անել 30 տարեկանում, որպեսզի երջանիկ լինես 50 տարեկանում

2698

1. Մի՛ ծխեք: Եթե անգամ սկսել եք արդեն, ապա շտապ դադարեցրեք: Ուղղակի ինքներդ Ձեր մեջ պատկերացրեք. ծխախոտը թանկ է, չափազանց վատ է բուրում, և 100 %-ով երաշխավորում ենք, որ մի շարք հիվանդություններ է առաջացնում: Ժամանակն է դադարելու ծխելը:

2. Արևային քսուք օգտագործեք: Ցանկանու՞մ եք արևից կնճիռներ կամ բարակ մաշկ ունենալ հետագայում, որին միայն դիպչելիս այն կպոկվի: Եթե այո, ապա շարունակեք ամռան շոգ օրերին պառկել արևի տակ՝ առանց որևէ պաշտպանության:

3. Սկսեք գումար խնայել: Այո, սա կարող է ձանձրալի թվալ, բայց այն իրոք անհրաժեշտություն է: Իր «30-ականներին» հասարակ մարդը ավելի շատ եկամուտ է ունենում, որից մի մասը հեշտությամբ կարող է մի կողմ դնել՝ կյանքի ավելի ուշ շրջանում օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ ինչքան շուտ սկսեք գումար խնայել կարողանալ, այնքան շուտ այն Ձեզ մոտ սովորություն կդառնա:

4. Պահպանեք (կամ վերահաստատեք) Ձեր հարաբերությունները ծնողների և քույրերի/եղբայրների հետ: Եթե անգամ Ձեր հարաբերությունները լարված են, և դուք երբեմն ատելություն եք զգում միմյանց հանդեպ, դուք պետք է շարունակեք մնալ նրանց կողքին: Ընտանիքն ամենակարևոր արժեքն է, որը երբևէ կունենաք:

5. Իրեր հավաքելու փոխարեն հիշողություններ հավաքեք: Պատկերացրեք, որ արթնանում եք 50 տարեկան հասակում և հասկանում եք, որ վատնել եք Ձեր կյանքը միայն ունեցվածք կուտակելու վրա: Հիշողությունները չեն արժեզրկվում և չեն կարող այրվել կրակի մեջ:

6. Վերադարձրեք ինչ-որ մի բան: Վերադարձրեք ուրիշներին ինչ-որ բան, որպեսզի կարողանաք զգալ բարի ծառայություն մատուցելու հաճույքը: Դա արեք ողջ սրտով, հոգով և ճիգերով: Որպես պատասխան ոչինչ մի ակնկալեք:

7. Սպորտով զբաղվեք: Ակտիվ կենսակերպի անցեք, որպեսզի հետագայում առողջ լինեք: Ավելորդ քաշ մի կուտակեք և պարբերաբար մարզվեք: Հետևեք ինքներդ Ձեզ:

8. Սովորեք բավարարվել ունեցածով: Եթե գոհ և բավարարված եք նրանով,ինչ ունեք, ապա մի քանի անգամ ավելի հավանական է, որ մի օր Ձեր երազանքների միլիոնատերը կդառնաք և միևնույն ժամանակ կապրեք երջանիկ կյանքով:

9. Հետաքրքրասեր եղեք: Դուրս եկեք տնից և գնացեք արկածներ որոնելու: Ռիսկի գնացեք, մի վախեցեք: Ձեր հետ տարեք նաև մտերիմ որևէ մեկին և մեծ հիշողություններ ստեղծեք միասին: Այդ արկածները, հավատացեք, կհիշեք և կժպտաք, երբ մեծ լինեք:

10. Տարեկան առնվազն 10 գիրք կարդացեք: Ուղեղը երբեք չի դադարում աճել, այնպես որ ճկեք և զարգացրեք այն:

11. Ճանապարհորդեք այնքան, ինչքան կարող եք և երբ կարող եք: Ճանապարհորդությունը փոխում է մարդուն այնպես, ինչպես չի կարող անել ուրիշ ոչինչ և ոչ ոք: Այն Ձեզ այնպիսի վայրեր է տանում, որտեղ հանդիպում եք Ձեզանից մեծ ու ծանր խնդիրների: Շատ վախեր է հաղթահարում Ձեր մեջ և դիմացինին էլ ոգևորում է նույնպես դեմ կանգնել վախերին:

12. Դադարեք համեմատել Ձեզ այլոց հետ: Երբ հասնեք 50 տարեկանին, բացարձակապես այլ փոխվելու է այն տպավորությունը, որը թողնում եք շրջապատի վրա: Գտեք Ձեր սեփական ճանապարհը: Ուժեղ եղեք:

13. Օրագիր պահեք: Շատ հիշողություններ կլինեն, որոնք մասին մոռացած կլինեք: Ձեր գրառումները և՛ կզվարճացնեն, և՛ կհուզեն հետագայում: Այսօր այս ամենը կարող եք իրականացնել համակարգչային հետաքրքիր ծրագրերի միջոցով՝ կցելով հետաքրքիր լուսանկարներ ևս:

14. Հոգ տարեք ընկերների մասին: Ընտրեք այնպիսի մարդկանց, որոնց կողքին կզգաք, որ Ձեր լավագույն կերպարով եք հանդես գալիս, որոնք մարտահրավերներ են նետում Ձեզ իրենց սեփական օրինակներով և որոնց հետ Դուք իրոք երջանիկ եք զգում: Ծիծաղեք նրանց հետ: Ամեն շաբաթ ժամանակ գտեք նրանց հետ կապի մեջ լինելու համար:

15. Ձեր սեփական տունը գնեք: Սա իհարկե, այնքան էլ հեշտ չէ: Սակայն աշխատեք ունենալ սեփական անկյունը, որտեղ ամեն երեկո ոտք կդնեք և հանգիստ սրտով կլիցքաթափվեք:

Աղբյուր