Շոկային 12 երազ ու դրանց նշանակությունը

449

Գիտնական, երազների ուսումնասիրության մեջ մասնագիտացած Լաուրի Կվինն Լովվենբերգը հետևյալ կերպ է մեկնաբանում 12 տարածված գիշերային մղձավանջները:

12 մղձավանջային երազներն ու դրանց նշանակությունը

1. Երբ երազում ձեր բոլոր ատամները թափվում են: Երազում ատամների կորուստը խոսում է այն մասին, որ դուք վերջերս ինչ-որ բան եք ասել, որի համար զղջում եք: Մի խոսքով՝ պետք է լեզուն ատամների արանքում պահեիք: Ուշադրություն դարձրեք այն բանին՝ արդյոք դուք ուզում էիք կանխել ատամների կորուստը, չթողնել, որ դրանք թափվեն: Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ դուք շատ եք ցանկանում ձեր ասած խոսքերը հետ վերցնել:

2. Երբ երազում դուք մասնակցում եք ձեզ հարազատ մարդու հուղարկավորությանը: Այստեղ Լաուրին խորհուրդ է տալիս լիցքաթափվել: Այդպիսի երազները չեն վկայում իրական մահվան մասին: Մահը երազում խոսում է սպասվելիք փոփոխությունների մասին: Ձեր երազում տեսած մահացած մարդուն սպասվող փոփոխությունները կապված կլինեն ձեզ հետ:

3. Երբ երազում «ակադեմիական» պարտություն եք կրում (ձախողում եք քննությունը կամ ուշանում եք կարևոր դասից և այլն): Լինում են դեպքեր, երբ նույնիսկ համալսարանն ավարտելուց 20, 30, 50 տարի անց նման երազներ եք տեսնում: Ինչո՞ւ: Չե՞ք կարողանում գտնել ձեր լսարանը: Հնարավոր է, որ դուք ձեր կարիերայում հասել եք մի կետի, որ այլևս այն ձեզ հաճույք չի պատճառում: Բա՞ց եք թողնում դասը: Ձեր կյանքում խնդիրներ են առաջացել, և դուք վստահ չեք, որ կարող եք դրանք լուծել, ինչպես հարկն է:

4. Երբ երազում ձեր զուգընկերը հանկարծակի ձեր հոր կերպարն է ստանում: Հիշեք, որ երազները սիմվոլիկ են, և երազում տեսած սեքսուալ հարաբերություններն այդքան էլ կապ չունեն իրական կյանքում սեքսի հետ: Եթե դուք այսպիսի երազ եք տեսել, դա նշանակում է, որ դուք ձեր հոր հետ հուզական կապի պակաս եք զգում:

5. Երբ երազում դուք մոլորվում եք: Եթե դուք երազում մոլորվում եք և չգիտեք, թե որտեղ եք գտնվում, դա նշանակում է, որ իրական կյանքում դուք չեք կարողանում ձեր տեղը գտնել: Երազը ցույց է տալիս ձեր անվճռականությունը, չկողմնորոշվելը, թե ինչ անել ապագայում:

6. Երբ երազում դուք ընկնում եք: Ամենահայտնի երազներից մեկն է: Կարևոր չէ՝ դուք ընկնում եք բազմահարկ շենքից, թե ձեր մեքենան ընկնում է կամրջից. այդպիսի երազը նշանակում է, որ ձեզ իրական կյանքում ձեզ ինչ-որ բան ներքև է քաշում, ձգում: Նման երազներ հաճախ տեսնում են մեծ հիասթափություններից հետո:

7. Երբ երազում մոռանում եք անել ինչ-որ շատ կարևոր բան: Նման երազներ տեսնում են այն մարդիկ, ովքեր իրական կյանքում շատ բան են իրենց վրա վերցնում: Եթե դուք նման երազ եք տեսել, դա նշանակում է, որ ձեզ հարկավոր է լիցքաթափվել:

8. Երբ երազում փորձում եք բղավել, բայց ձայն դուրս չի գալիս: Նման երազը խոսում է այն մասին, որ իրական կյանքում ձեզ չեն լսում: Կամ դուք վախենում եք, որ ձեզ չեն լսի: Հնարավոր է, որ դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր զբաղված են միայն իրենց գործերով և մտքերով:

9. Երբ երազում դուք մահանում եք: Նման երազն, անխոս, վախեցնում է: Բայց հիշե՛ք, երազում մահանալը նշան է այն բանի, որ շուտով շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու: Հնարավոր է, որ ձեզ նոր աշխատանք է սպասվում, բաժանում կամ հակառակը՝ հանդիպում նոր զուգընկերոջ հետ:

10. Երբ երազում ցանկանում եք շարժվել, բայց չեք կարողանում: Նման երազը վկայում է այն մասին, որ իրական կյանքում ձեզ ինչ-որ բարդ իրավիճակ գցել է անելանելի վիճակի մեջ: Հնարավոր է՝ որոշումը շատ մակերեսային է, դուք ուղղակի պետք է վեր բարձրացնեք ձեր գլուխը և կտեսնեք այն:

11. Երբ երազում ձեզ անմխիթար ախտորոշում են արել: Նման երազներից հետո մարդիկ սովորաբար վազում են բժշկի մոտ: Բժշկի գնալը վատ չէ, բայց այսպիսի երազը խոսում է ձեր՝ ձեր սիրելի մարդու հետ հարաբերությունների մասին: Հնարավոր է, ձեզ մոտ կոնֆլիկտային շրջան է կամ դուք բաժանման եզրին եք: Ձեր միտքն ուզում է ձեզ նման կերպ հասցնել այս ինֆորմացիան: Մենք սովոր ենք ուշադրություն դարձնել միայն ֆիզիկական ցավին՝ անտեսելով հոգեկան, հոգու ցավը: Ժամանակն է մտածել ներքնաշխարհի մասին:

12. Երբ երազում ինչ-որ մեկը ձեր հետևից է ընկել: Նման երազները բնորոշ են այն մարդկանց, ովքեր իրական կյանքում սովոր են բոլորին գոհացնել: Նրանք ոչինչ չեն ասի, նույնիսկ եթե անհարմար իրավիճակում հայտնվեն:

Աղբյուր