Սիրուն չի, տղաներ. սովորություններ, որ հունից հանում են կանանց

310

Հարբել: Ոչ թե խմել հաճույքի համար, այլ` գիտակցությունը կորցնելու աստիճան: Առավոտյան հասնում եք տուն, բարձր ու անդադար ձայներ արձակելով, իսկ վերջում…  վերջում` զուգարանն է, ու զուգարանակոնքի հետ ամուր գրկախառնությունը:

Կերակուր պատրաստելը կանանց գործն է: Տղաներ, ուղեղ էլ ունեք, ձեռքեր էլ: Գազօջախն էլ կարողանում եք վառել ավելի լավ, քան մենք: Չնայած, տղամարդկանց մեծ մասը երբեմն-երբեմն սիրում է գլուխ գովել ու համեղ ուտեստ պատրաստել, բայց մյուս օրերին, նրանք վստահ են, որ կերակուր պատրաստելը կնոջ պարտականությունն է:

Կանանց հետևից նայելը: Մենք ամեն ինչ տեսնում ենք: Մենք շատ լավ տեսնում ենք, թե երբ եք ձեր հայացքը «պլշում» ուրիշ կանանց ուղղությամբ: Եթե ի վիճակի չեք չնայել, գոնե դա արեք աննկատ:

Հրաժարվել տնային գործերից: Պարզ է, որ տանը տիրող անկարգության մասին մեր պատկերացումները տարբեր են, բայց երբ հայտարարում եք, որ տունը մաքրել է պետք, կարող եք ինքներդ էլ սկսել կամ օգնել մեզ:

Տղամարդկային ֆիլմեր դիտելը: Մենք վաղուց հասկացել ենք, որ ձեզ դուր է գալիս «Ֆորսաժը»: Մենք հանուն ձեզ այն նայում ենք մի քանի անգամ: Դա նշանակում է, որ դուք էլ կարող եք հանուն մեզ դիտել ռոմանտիկ ու սիրային ֆիլմեր:

Խոսում եք բացառապես ձեր մասին: Որոշ տղամարդիկ այնքան տարված են սեփական անձով, որ մոռանում են երբեմն էլ ուրիշներից խոսել: Ինքնասիրահարվածությունն ավելի շատ հոգեբանական պրոբլեմների, քան դրանց բացակայության մասին է խոսում:

Աղբյուր